Стиральная машина Whirlpool FWF71251WRU - инструкция пользователя по применению, эксплуатации и установке на русском языке. Мы надеемся, она поможет вам решить возникшие у вас вопросы при эксплуатации техники.
Если остались вопросы, задайте их в комментариях после инструкции.
"Загружаем инструкцию", означает, что нужно подождать пока файл загрузится и можно будет его читать онлайн. Некоторые инструкции очень большие и время их появления зависит от вашей скорости интернета.

FreshCare+
Այս տարբերակն ուժեղացնում է լվացման կատարողականությունը` առաջացնելով
գոլորշի` մեքենայում առկա վատ հոտերը չեզոքացնելու համար: Գոլորշու փուլից
հետո, մեքենան կկատարի թմբուկի թույլ պտույտ: FreshCare+ տարբերակը
կմեկնարկի` առավելագույնը 6 ժամ տևողությամբ փուլի ավարտից հետո, և դուք
կարող եք ընդհատել այն ցանկացած ժամանակ` սեղմելով ցանկացած կոճակ
վերահսկողության վահանակի վրա կամ պտտել կոճակը:
(*) Սպասեք մինչև 5-ը, նախքան դուռը բացելը:
Ջերմաստիճան
Յուրաքանչյուր ծրագիր ունի նախապես սահմանված ջերմաստիճան: Եթե ցանկանում
եք փոխել ջերմաստիճանը, ապա սեղմեք «Ջերմաստիճանի» կոճակը: Միջակայքը
հայտնվում է էկրանին:
Պտույտ
Յուրաքանչյուր ծրագիր ունի նախապես սահմանված պտույտի արագություն: Եթե
ցանկանում եք փոխել պտույտի արագությունը, ապա սեղմեք «Պտտելու»
կոճակը: Միջակայքը հայտնվում է էկրանին:
Դեմո ռեժիմ
Այս սարքավորումը հագեցած է Դեմո ռեժիմ գործառույթով: Լրացուցիչ տեղեկության
համար, տես ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՁԵՌՆԱՐԿԸ/ Դեմո ռեժիմ:
ՍՏԵՂՆԵՐԻ ՓԱԿՈՒՄ
Վերահսկողության վահանակն արգելափակելու համար, մոտավորապես 3 վայրկյան
սեղմեք և պահեք «ՍՏԵՂՆԵՐԻ ՓԱԿՈՒՄ»
կոճակը: Երբ էկրանը ցուցադրում է
«KEY LOCK ON» տեքստը, ապա վերահսկողության վահանակն արգելափակվում
է (բացառությամբ «Միացում/Անջատում կոճակը): Սա կանխում է ծրագրի
պատահական փոխումը, հատկապես, երբ մեքենայի մոտ են գտնվում երեխաները:
Վերահսկողության վահանակն արգելափակումից հանելու համար, մոտավորապես 3
վայրկյան նորից սեղմեք և պահեք «ՍՏԵՂՆԵՐԻ ՓԱԿՈՒՄ»
կոճակը:
ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ
Եթե ցանկանում եք լվացքը սպիտակեցնել, ապա բեռնեք լվացքի մեքենան և
նշանակեք «Ողողում+Պտույտ» ծրագիրը
:
Մեկնարկեք մեքենան և սպասեք, որպեսզի այն ավարտի ջրի լցման առաջին
փուլը (ամենաշատը 2 րոպե): Մեքենան դրեք կանգնեցման ռեժիմում` սեղմելով
«Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը , մաքրող հեղուկի դարակը և լցրեք
սպիտակեցնող նյութը (նայեք փաթեթավորման վրա նշված չափաբաժինը) հիմնական
լվացման խցիկի մեջ, որտեղ նախկինում տեղադրվել էր միջնորմը: Նորից
մեկնարկեք ցիկլը` սեղմելով «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը :
Ցանկության դեպքում, հնարավոր է ավելացնել գործվածքի կոնդիցիոներ` մաքրող
միջոցի համապատասխան խցիկի մեջ:
ԱԿՆԱՐԿՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Տեսակավորեք Ձեր լվացքն ըստ`
Գործվածքի/խնամք պիտակի տեսակի (բամբակ, խառը գործվածքներ, սինթետիկ,
բուրդ, ձեռքով լվացվող պարագաներ): Գույնի (առանձնացրեք գունավոր և սպիտակ
իրերը. Նոր գունավորված իրերը լվացեք առանձին): Նուրբ իրերի (լվացեք փոքր
իրերը` ինչպիսիք են նեյլոնե գուլպաները, կեռիկով իրերը` ինչպիսիք են կրծկալները,
կտորից տոպրակի մեջ կամ ցեպով փակվող բարձի երեսի մեջ):
Դատարկեք բոլոր գրպանները
Առարկաները` ինչպիսիք են մետաղադրամները կամ կրակայրիչները կարող են վնասել
Ձեր լվացքը կամ թմբուկին:
ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ և ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Էկրանին կանոնավոր կերպով կհայտնվի հաղորդագրություն (ամենաշատը 50 ցիկլից
հետո)` Ձեզ հուշելու, որպեսզի գործարկեք ավտոմատ մաքրման փուլը` լվացքի
մեքենան մաքրելու և կրային նստվածքների և վատ հոտերի դեմ պայքարելու համար:
Օպտիմալ սպասարկման համար, առաջարկում ենք օգտագործել WPRO կրային
նստվածքների և յուղի հեռացման նյութը` համաձայն փաթեթավորման վրա նշված
հրահանգների: Արտադրանքը կարող եք ձեռք բերել` կապ հաստատելով տեխնիկակն
աջակցության ծառայության հետ կամ www.whirlpool.eu. կայքի միջոցով:
Ուիրլփուլ ընկերությունը պատասխանատվություն չի կրում սարքավորմանը հասցված
վնասի համար, որը կարող է առաջանալ լվացքի մեքենաների համար նախատեսված
շուկայում առկա մաքրող միջոցների օգտագործման արդյունքում:
ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Մաքրման և սպասարկման գործընթաց իրականացնելու համար, անհրաժեշտ է
վարդակից անջատել մեքենան: Չի կարելի օգտագործել դյուրավառ հեղուկներ` լվացքի
մեքենան մաքրելու համար:
Լվացքի մեքենայի արտաքին մաքրում
Լվացքի մեքենայի արտաքին մակերեսը մաքրելու համար օգտագործեք փափուկ խոնավ
կտոր: Չի կարելի օգտագործել ապակե կամ ընդհանուր առմամբ օգտագործվող
մաքրիչներ, հղկաթուղթ կամ նմանատիպ ինչ-որ բան` վերահսկողության վահանակը
մաքրելու համար. այս նյութերը կարող են վնասել տպագրությունը:
Ջրամատակարարման փողրակի ստուգում
Կանոնավոր կերպով ստուգեք ներհոս փողրակը, որպեսզի համոզվեք արդյոք այն
դյուրաբեկ կամ ճաքած չէ: Եթե դրանք վնասված են, ապա փոխարինեք նորով, որը
կարող եք գտնել Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնից կամ Ձեր
մատակարարից: Կախված փողրակի տեսակից.
Եթե ներհոս փողրակն ունի թափանցիկ ծածկույթ, ապա պարբերաբար ստուգեք,
արդյոք դրա գույնը որոշակի տեղում չի մգանում: Եթե այո, ապա հնարավոր է այն
կաթում է և պետք է փոխարինել:
Ջրամատակարարման փողրակի ֆիլտրերի ցանցի մաքրում
Փակեք ծորակը և թուլացրեք ներհոսքի փողրակը: Մաքրեք ներքին ֆիլտրի ցանցը
և ջրի ներհոս փողրակը ետ պտտեք ծորակի վրա: Այժմ պտտելով հանեք լվացքի
մեքենայի ետնմասի ներհոս փողրակը: Ունիվերսալ աքցանով լվացքի մեքենայից դուրս
քաշեք ֆիլտրի ցանցը և մաքրեք այն: Նորից տեղադրեք ֆիլտրի ցանցը և նորից
պտտեք ներհոս փողրակը: Միացրեք ծորակը և ստուգեք, որպեսզի միացումներն
ամբողջությամբ ձիգ լինեն:
Ջրի ֆիլտրի մաքրում / մնացորդային ջրի դատարկում
Եթե օգտագործել եք տաք ջրով լվացման ծրագիրը, ապա սպասեք մինչև ջուրը սառի`
նախքան այն դատարկելը: Կանոնավոր կերպով մաքրեք ջրի ֆիլտրը, որպեսզի դրա
խցանման պատճառով չկարողանաք դատարկել ջուրը: Եթե չեք կարողանում ջուրը
դատարկել, ապա էկրանը ցույց կտա, որ հնարավոր է ֆիլտրը խցանված է:
Հանեք ցոկոլը` օգտագործելով մաքրող միջոցի դիսպենսերի շարժական պլաստմասսե
միջնորմը. ցոկոլի մի կողմը ձեռքով դեպի ներքև քաշեք, հետո շարժական պլաստմասսե
միջնորմը հրեք ցոկոլի և դիմային պանելի արանքը և փորձեք բացել ցոկոլը:
Արտահոսքի ջուրը հավաքելու համար, ջրի ֆիլտրի տակ լայն հարթ տարա դրեք:
Դանդաղորեն ֆիլտրը պտտեք ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ` մինչև ջուրը
դուրս հոսի: Թողեք, որպեսզի ջուրը դուրս հոսի` առանց ֆիլտրը հեռացնելու: Երբ
տարան լցվի, փակեք ջրի ֆիլտրը`պտտելով ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ:
Դատարկեք տարան: Այս գործընթացը կրկնեք այնքան, մինչև ջուրը դատարկվի: Ջրի
ֆիլտրի տակ բամբակյա կտոր դրեք, որպեսզի այն կլանի մնացած ջուրը: Հետո, հանեք
ջրի ֆիլտրը` պտտելով այն դուրս` ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ: Մաքրեք
ջրի ֆիլտրը. հեռացրեք ֆիլտրի մեջ եղած մնացորդները և մաքրեք այն հոսող ջրի տակ:
Տեղադրեք ջրի ֆիլտրը և նորից տեղադրեք ցոկոլը: Ջրի ֆիլտրը տեղադրեք նորից`
պտտելով այն ժամացույցի սլաքի ուղղությամբ: Ստուգեք, որպեսզի այն պտտվի այնքան,
ինչքան հնարավոր է. ֆիլտրի բռնակը պետք է լինի ուղղահայաց դիրքում: Ջրի ֆիլտրի
հերմետիկությունը ստուգելու համար, կարող եք մոտավորապես 1 լիտր ջուր լցնել
մաքրող միջոցի դիսպենսերի մեջ: Հետո նորից տեղադրեք ցոկոլը:
Մաքրող միջոցի դիսպենսերի մաքրումը
Հանեք մաքրող միջոցի դիսպենսերը` սեղմելով բաց թողնման կոճակին` միաժամանակ
դուրս հանելով դիսպենսերը: Հանեք մաքրող միջոցի դիսպենսերի ներդիրը, ինչպես նաև
կոնդիցիոների խցիկի ներդիրը: Բոլոր մասերը մաքրեք հոսող ջրի տակ` հեռացնելով մաքրող
միջոցի կամ կոնդիցիոների մնացորդները: Չոր մասերը սրբեք փափուկ կտորով: Նորից
տեղադրեք մաքրող միջոցի դիսպենսերը և այն հետ հրեք` դեպի մաքրող միջոցի խցիկի մեջ:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Կապ հաստատեք մեր Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ,
ստուգելու` արդյոք հետևյալ պարագաներն առկա են Ձեր լվացքի մեքենայի մոդելի համար:
Դարակի տեղադրման հարմարանք
Դրանով դուք կարող եք Ձեր չորանոցն ամրացնել լվացքի մեքենայի վերնամասում`
տարածք խնայելու, ինչպես նաև բարձր դիրքում Ձեր լվացքի մեքենայի բեռնումը և
բեռնաթափումը հեշտացնելու համար:
ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Չի կարելի լվացքի մեքենան բարձրացնել` բռնելով այն վերնամասից:
Դուրս հանեք խրոցակը և փակեք ջրի ծորակը: Ստուգեք, որպեսզի դուռը և մաքրող
միջոցի դիսպենսերը պատշաճ կերպով փակ լինեն: Ներհոսքի փողրակն անջատեք ջրի
ծորակից և դատարկման կետից հանեք արտահոսքի փողրակը: Մնացորդային ջուրը
հանեք փողրակներից և դրանք այնպես ամրացրեք, որպեսզի տեղափոխման ժամանակ
չվնասվեն: Նորից տեղադրեք տեղափոխման հեղյուսները: Տեղափոխման հեղյուսները
հանելու համար, հետևեք ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ տրված հրահանգներին`
հակառակ հերթականությամբ:
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Փաթեթավորած լվացքի մեքենան անհրաժեշտ է պահպանել 80%-ից ոչ ավել
հարաբերական խոնավության բնական օդափոխությամբ փակ տարածքներում: Եթե
մեքենան երկար ժամանակ չի օգտագործվելու և պահպանվելու է չջեռուցվող
տարացքում, անհրաժեշտ է մեքենայից ամբողջությամբ հեռացնել ջուրը: Մեքենան
տեղափոխելուց առաջ անհրաժեշտ է տեղադրել տեղափոխման պտուտակները իրենց
միջադիրներով, որպեսզի բացառվի լվացքի մեքենայի բաքի վնասումը: Մեքենան
անհրաժեշտ է տեղափոխել ուղահայաց դիրքով ապահով ամրացնելով այն փակ ծածկով
տրանսպորտային միջոցին: Արգելվում է լվացքի մեքենան ենթարկել հարվածի
բեռնափոխադրման աշխատանքների ժամանակ:









