Стиральная машина Whirlpool FWF71251WRU - инструкция пользователя по применению, эксплуатации и установке на русском языке. Мы надеемся, она поможет вам решить возникшие у вас вопросы при эксплуатации техники.
Если остались вопросы, задайте их в комментариях после инструкции.
"Загружаем инструкцию", означает, что нужно подождать пока файл загрузится и можно будет его читать онлайн. Некоторые инструкции очень большие и время их появления зависит от вашей скорости интернета.

ԾՐԱԳՐԵՐ
Ձեր լվացքի մեքենային համապատասխան ծրագրերն ընտրելու
համար, միշտ հետևեք դրանց վրայի պիտակի վրա նշված
հրահանգներին: Բաքի նշանի վրա նշված միջակայքը` առավելագույն
ջերմաստիճանն է հագուստը լվանալու համար:
ԽԱՌԸ
Թեթևից մինչև նորմալ կեղտոտվածության` սինթետիկ և խառը մանրաթելերից,
վուշից, առաձգական բամբակից հագուստ լվանալու համար:
Սպիտակ գույնի հագուստ
Նորմալից մինչև շատ կեղտոտ սրբիչներ, ներքնաշորեր, ճաշարանային և
անկողնային սպիտակեղեն լվանալու համար: Միայն երբ ջերմաստիճանն ընտրվում
է 90°C, այդ ժամանակ ցիկլին ավելանում է նախնական լվացման փուլ` նախքան
հիմնական լվացման փուլը: Այս դեպքում, խորհուրդ է տրվում լվացող միջոցն
ավելացնել և նախնական լվացման և հիմնական լվացման բաժնում:
Բամբակ
Նորմալից մինչև շատ կեղտոտ և ամուր բամբակյա հագուստի համար:
Բամբակ էկո
Նորմալ կեղտոտվածության բամբակյա հագուստ լվանալու համար: 40°c-ից
մինչև 60°C-ը բամբակի ստանդարտ ծրագիրն է և ամենաարդյունավետը` ջրի և
էներգիայի սպառման առումով:
Անկողնային սպիտակեղեն
Այս ծրագիրն օգտագործեք` անկողնային սպիտակեղենը և սրբիչները մեկ
առանձին փուլով լվանալու համար: Այն օպտիմալացնում է կոնդիցիոների
կատարողականությունը և օգնում է Ձեզ ժամանակ և էներգիա խնայել: Առաջարկում
ենք օգտագործել փոշուց մաքրող միջոց:
Սպորտային
Թեթև կեղտոտված սպորտային հագուստ լվանալու համար (սպորտային կոստյումներ,
շորտեր և այլն): Լավագույն արդյունքի համար, խորհուրդ է տրվում չգերազանցել
առավելագույն բեռնման չափը, որը նշված է «ԾՐԱԳՐԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ»:
Առաջարկում ենք օգտագործել հեղուկ մաքրող միջոց և ավելացնել կիսատ
բեռնվա
ծությանը համապատասխան չափաբաժին:
Փափուկ վերմակ
Նախատեսված է այդերուկի աղվափետուրից փափուկ իրեր` ինչպիսիք են երկտակ
կամ առանձին վերմակները, բարձերը և անջրանցիկ բաճկոնները լվանաու համար:
Խորհուրդ է տրվում այդպիսի փափուկ իրերը բեռնել թմբուկի մեջ`ծայրերը ծալված
ներս և որ այն չգերազանցի թմբուկի ¾ ծավալը: Օպտիմալ լվացման համար,
առաջարկում ենք օգտագործել հեղուկ մաքրող միջոց:
Թարմեցում Գոլորշիով
Տվյալ ծրագիրը թարմեցնում է իրերը, հեռացնելով տհաճ հոտերը և փափկեցնելով գործբածքները
(1.5 կգ., մոտ 3 իր): Բեռնեք միայն չոր իրեր (ոչ կեղտոտ) և ընտրեք թիվ «Թարմեցում
Գոլորշիով» ծրագիրը: Փուլի ավարտին իրերը կլինեն մի փոքրխոնավ , նրամք կարելի
էհագնելմիքանի րոպեյից: Ծրագիր «Թարմեցում Գոլորշիով» հեշտացնում է արդուկումը:
! Նախատեսված չէ բրդյա և մետաքսյա իրերի համար:
! Մի օգտագործեք ողողիչ և լվացող նյութեր:
Պտույտ+Արտահոսք
Պտտում է բեռնվածքը, իսկ հետո դատարկում ջուրը: Առաձգական հագուստի համար:
Եթե հանեք պտույտի փուլը, ապա մեքենան կկատարի միայն դատարկման գործընթաց
Ողողում+Պտույտ
Ողողում է, իսկ հետո պտտում: Առաձգական հագուստի համար:
Արագ 30’
Թեթև կեղտոտված հագուստն արագ լվանալու համար: Այս փուլը տևում է միայն
30 րոպե` խնայելով ժամանակ և էներգիա:
Colours 15°
Այս փուլն օգնում է պահպանել գույները` լվանալով սառը ջրով (15°C) և
օգտագործում է ավելի քիչ էներգիա` ջուրը տաքացնելու համար` ապահովելով
լվացման բավարար արդյունքներ: Հարմար է թեթև կեղտոտված, առաձգական
հագուստի համար: Այս փուլն առաջարկում է լվացման արդյունքներ, որոնք
համեմատելի են 40°c-ը խառնած 15°C-ի հետ:
Մետաքսե հագուստ
Այս փուլն օգտագործեք մետաքսե հագուստ լվանալու համար: Առաջարկում ենք
օգտագործել հատուկ մաքրող միջոցներ, որոնք նախատեսված են նուրբ հագուստի
լվացման համար:
Բուրդ
Բրդյա հագուստները կարող են լվացվել` օգտագործելով «Wool» ծրագիրը,
նույնիսկ նրանք, որոնց վրա նշված է «միայն ձեռքով լվացում» պիտակը: Լավագույն
արդյունքի համար, օգտագործեք հատուկ մաքրող միջոցներ և մի գերազանցեք
մեքենայի վրա հայտարարագրված առավելագույն կիլոգրամը:
Նուրբ իրեր
Մասնավորապես նուրբ հագուստ լվանալու համար: Նախընտրելի է, նախքան
լվանալը, հագուստը ներսից դուրս շիտակել:
Սինթետիկ
Սինթետիկ մանրաթելերից պատրաստված կեղտոտ հագուստը լվանալու համար
(ինչպիսիք են` պոլիէսթերը, պոլիակրիլիկը, վիսկոզան և այլն) կամ բամբակյա/
սինթետիկ խառնուրդները:
ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Առաջին անգամ մեքենան միացնելիս ձեզանից կպահանջվի էնտրել լեզու և էկրանն
ավտոմատ կերպող կցուցադրի լեզվի ընտրման մենյուն:
Նախընտրելի լեզուն ընտրելու համար, սեղմեք «Ջերմաստիճանի» կոճակը կամ
«Մեկնարկի հետաձգում»
կոճակը. ընտրությունը հաստատելու համար սեղմեք
«Պտտելու» կոճակը:
Լեզուն փոխելու համար, անջատեք լվացքի մեքենան և միաժամանակ սեղմեք
«ՍՏԵՂՆԵՐԻ ՓԱԿՈՒՄ»
, «Ինտենսիվ ողողում»
և
« FreshCare+»
կոճակները, մինչև ահազանգ լսվի. Լեզվի ընտրության
մենյուն նորից կցուցադրվի էկրանին:
Արտադրման գործընթացից մնացած մնացորդները հեռացնելու համար: Ընտրեք the
«Բամբակ»
ծրագիրը` 60°C ջերմաստիճանով: Հիմնական լվացման համար
նախատեսված մաքրող միջոցի դիսպենսերի մեջ լցրեք քիչ քանակության մաքրող
փոշի (առավելագույնը`մաքրող միջոցի 1/3 քանակով, որն արտադրողն առաջարկում է
թեթև կեղտոտված լվացքի համար): Ծրագիրը մեկնարկեք առանց լվացք ավելացնելու :
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Պատրաստեք Ձեր լվացքը` համաձայն «ԱԿՆԱՐԿՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ»
բաժնում տրված առաջարկների: Բեռնեք լվացքը, փակեք դուռը, բացեք ջրի
ծորակը և սեղմեք «Միացում/Անջատում» կոճակը` մեքենան միացնելու
համար . «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը կսկսի թարթել: Ծրագրի ընտրիչը
պտտեք դեպի նախընտրելի ծրագիրը և անհրաժեշտության դեպքում ընտրեք որևէ
տարբերակ: Ջերմաստիճանը և պտույտի արագությունը կարող է փոխվել` սեղմելով
«Ջերմաստիճանի» կոճակը կամ «Պտտելու» կոճակը: Դուրս հանեք մաքրող
միջոցի դիսպենսերը և ավելացրեք մաքրող միջոցը (հավելանյութեր/կոնդիցիոներ):
Մաքրող միջոցի փաթեթավորման վրա նայեք չափաբաժնի վերաբերյալ առաջարկները:
Հետո փակեք մաքրող միջոցի դիսպենսերը և սեղմեք «Մեկնարկ/Կանգնեցում»
կոճակը: «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը կլուսավորվի, իսկ դուռը կփակվի:
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԾՐԱԳՐԻ ԿԱՆԳՆԵՑՈՒՄ
Լվացման փուլը կանգնեցնելու համար, սեղմեք «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը
, ցուցիչ լույսը կլուսավորվի: Եթե նշանը լուսավորվում է, ապա դուռը կարող է
բացվել: Լվացման փուլը նորից սկսելու համար, այնտեղից որտեղ այն ընդհատվել էր,
անհրաժեշտ է կոճակը սեղմել նորից:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՑԵՔ ԴՈՒՌԸ
Նախքան ծրագիրը մեկնարկելը և դրա ավարտից հետո, «Դուռը կարող է բացվել»
նշանը լուսավորվում է` ցոիյց տալու, որ դուռը կարող է բացվել: Դուռը մնում է
փակ այնքան ժամանակ, ինչքան լվացման ծրագիրն ընթացքի մեջ է: Դուռը բացելու
համար, երբ ծրագիրն ընթացքի մեջ է, սեղմեք «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը:
Եթե ջրի մակարդակը կամ ջերմաստիճանը չափազանց բարձր չէ, ապա «Դուռը
կարող է բացվել» ցուցիչի լույսը վուսավորվում է և դուք կարող եք դուռը բացել:
Օրինակ` լվացքը ավելացնելու կամ հանելու համար. Նորից սեղմեք «Մեկնարկ/
Կանգնեցում» կոճակը` ծրագիրը շարունակելու համար: .
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
«Դուռը կարող է բացվել» ցուցիչը լուսավորվում է և էկրանին ցուցադրվում է «Cycle
end»: Ծրագիրն ավարտելուց հետո, սեղմեք «Միացում/Անջատում» կոճակը` մեքենան
անջատելու համար և լույսը կմարի: Եթե չսեղմեք «Միացում/Անջատում» կոճակը, ապա
կես ժամ անց մեքենան ավտոմատ կերպով կանջատվի: Փակեք ջրի ծորակը: Բացեք դուռը և
բեռնաթափեք մեքենան: Դուռը թողեք կիսաբաց, որպեսզի թմբուկը չորանա:
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
! Եթե ընտրված տարբերակն անհամատեղելի է նշանակված ծրագրի հետ, ապա այդ
անհամատեղելիությունը կազդարարվի ազդանշանով (3 տու) և «No Selection»
տեքստը կհայտնվի էկրանին:
! Եթե ընտրված գործառույթն անհամատեղելի է մեկ այլ` նախկինում ընտրված
գործառույթի հետ, ապա «No Selection» տեքստը կհայտնվի էկրանին և
գործառույթը չի միանա:
Clean+
Clean+-ը 3 տարբեր մակարդակներում աշխատող տարբերակ է (ինտենսիվ, առօրյա և արագ),
որոնք հատուկ նախատեսված են լվացման գործընթացը ճիշտ նշանակելու համար` կախված
մաքրման Ձեր պահանջներից.
Ինտենսիվ . այս տարբերակը նախատեսված է բարձր մակարդակի կեղտոտվածությունը և
ամենակպչուն հետքերը հեռացնելու համար:
Ամեն օր . այս տարբերակը նախատեսված է ամենօրյա հետքերը հեռացնելու համար:
Արագ. այս տարբերակը նախատեսված է թեթև կեղտոտվածության հետքերը հեռացնելու համար:
Ինտենսիվ ողողում
Այս տարբերակն ընտրելով` ողողման արդյունավետությունը բարձրանում է և մաքրող
միջոցի օպտիմալ հեռացումը երաշխավորված է: Մասնավորապես, այն օգտակար է
զգայուն մաշկի համար: Սեղմեք կոճակը մեկ, երկու կամ երեք անգամ` պարզաջրման
ստանդարտ փուլից հետո լրացուցիչ 1 , 2 կամ 3 պարզաջրում ընտրելու և մաքրող
միջոցի բոլոր հետքերը հեռացնելու համար: Նորից սեղմեք կոճակը`«Նորմալ
պարզաջրում» տարբերակին վերադառնալու համար:
Մեկնարկի հետաձգում
Ընտրված ծրագիրն ավելի ուշ մեկնարկելու համար, սեղմեք կոճակը` նախընտրելի
հետաձգման ժամանակը սահմանելու համար: Էկրանին ցուցադրվում է «Waiting»
կամ «Starts in» երբ այս տարբերակը միանում է: Հետաձգված մեկնարկը չեղարկելու
համար, նորից սեղմեք կոճակը, մինչև ‘‘--:--‘‘ միջակայքը ցուցադրվի էկրանին:
Հեշտ արդուկում
Այս գործառույթն ընտրելով` լվացման և պտտման փուլերը կարող են փոփոխվել`
ծալքերից խուսափելու համար:
Գոլորշի գործառույթ
Այս գործառույթը ընտրելիս գոլորշու արտազատման հաշվին բարձրանում է լվացման
էֆեկտիվությունը, ինչը փուլի ընթացքում գործվածքի մեջից հեռացնում է հնարավոր
բակտերիաները:
Ներբեռնեք սպիտակեղենը մեքենայի թմբուկի մեջ, ընտրեք համատեղելի ծրագիրը և
ընտրեք գործառույթը « »:
! Լվացքի մեքենայի աշխատանքի ընթացքում մեքենայի դռնակը կարող է պատվել գոլորշով :









