Indesit MSD 615 - Инструкция по эксплуатации - Страница 27

Стиральная машина Indesit MSD 615 - инструкция пользователя по применению, эксплуатации и установке на русском языке. Мы надеемся, она поможет вам решить возникшие у вас вопросы при эксплуатации техники.

Если остались вопросы, задайте их в комментариях после инструкции.

"Загружаем инструкцию", означает, что нужно подождать пока файл загрузится и можно будет его читать онлайн. Некоторые инструкции очень большие и время их появления зависит от вашей скорости интернета.
Страница:
/ 32
Загружаем инструкцию
background image

AM

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ

Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: 

Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու 

համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում 

են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք 

պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ 

պատասխանատվություն չի կրում այս անվտանգության 

ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ 

օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ 

տեղադրման համար:

 Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու 

պահել  սարքավորումից:  Փոքր  երեխաներին  (3-8 

տարեկան)  պետք  է  հեռու  պահել  սարքավորումից  և 

շարունակաբար  վերահսկել:  8  տարեկան  և  ավելի 

երեխաները,  ինչպես  նաև  այն  անձիք  ովքեր  ունեն  թույլ 

ֆիզիկական,  զգայական  և  մտավոր  կարողություններ  և 

սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող 

են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց 

օգտագործման  համար  անհրաժեշտ  անվտանգության 

ցուցումներ,  ինչպես  նաև  գիտակցում  են  թե  ինչպիսի 

վտանգ  են  դրանք  պարունակում:  Երեխաները  չպետք  է 

խաղան  սարքերի  հետ:  Դրանց  մաքրումը  և  պահպանումը 

չպետք  է  իրականացվի  երեխաների  կողմից  առանց 

խորհրդատվության:  Չի  կարելի  դուռը  ուժեղ  բացել  կամ 

օգտագործել դա որպես քայլ: 

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. 

Այս  սարքավորումը  նախատեսված  չէ 

արտաքին  անջատման  սարքով  շահագործելու  համար, 

ինչպիսիք  են`  ժամանակաչափը  կամ  հեռակառավարվող 

համակարգը:

 Այս  սարքավորումը  նախատեսված  է  կենցաղում  և 

նմանատիպ  միջավայրերում  օգտագործելու  համար, 

ինչպիսիք  են`  խանութներում,  գրասենյակներում  և  այլ 

աշխատանքային  միջավայրերում  աշխատակազմի  համար 

նախատեսված 

խոհանոցային 

տարածքներում, 

գյուղատնտեսական  տներում,  հյուրանոցների,  մոթելների 

և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:

 Չի  կարելի  մեքենան  բեռնել`  ծրագրի  աղյուսակում 

նշված առավելագույն տարողությունից (չոր հագուստի կգ-

ը) ավելի:

 Այս  սարքավորումը  նախատեսված  չէ  մասնագիտական 

օգտագործման  համար:  Չի  կարելի  սարքն  օգտագործել 

դրսում:

 Չի  կարելի  օգտագործել  լուծիչներ  (օր`.  սկիպիդր, 

բենզոլ),  մաքրող  միջոցներ,  որոնք  պարունակում  են 

լուծիչներ,  հղկափոշի,  ապակե  կամ  ընդհանուր 

օգտագործման  մաքրիչներ  կամ  դյուրավառ  հեղուկներ.  չի 

կարելի  մեքենան  լվանալ  այնպիսի  գործվածքով,  որը 

մշակվել է լուծիչներով կամ դյուրավառ հեղուկներով: 

ՏԵՂԱԴՐՈՒՄ

 Սարքավորումը  պետք  է  տեղադրեն  երկու  կամ  ավելի 

անձիք.  կա  վնասվածք  ստանալու  հավանականություն. 

Փաթեթավորումից  հանելու  և  տեղադրելու  համար 

օգտագործեք  պաշտպանիչ  ձեռնոցներ.  կա  կտրվածք 

ստանալու հավանականություն: 

Եթե  ցանկանում  եք  Ձեր  լվացքի  մեքենայի  վերնամասում 

չորանոց  դնել,  ապա  նախ  պետք  է  կապ  հաստատել  մեր 

Վաճառված  Ապրանքների  Սպասարկման  Կենտրոնի  կամ 

Ձեր մասնագետի հետ` ստուգելու, արդյոք դա հնարավոր է: 

Սա  հնարավոր  է  միայն,  եթե  չորանոցը  կցված  է  Ձեր 

մեքենային` տեղադրել հատուկ կոմպլեկտով, որը կարող եք 

գտնել  մեր  Վաճառված  Ապրանքների  Սպասարկման 

Կենտրոնում կամ ձեռք բերել Ձեր մատակարարից:

 

Սարքավորումը տեղաշարժեք` առանց դրա վերնամասից 

բարձրացնելու:

 Տեղադրումը` 

ներառյալ 

ջրամատակարարումը 

(առկայության  դեպքում),  էլեկտրամիացումները  և 

վերանորոգման  աշխատանքները  պետք  է  իրականացվեն 

որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել 

կամ  փոխել  սարքի  որևէ  մաս,  եթե  տվյալ  արտադրանքի 

ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել 

տեղադրման  վայրից:  Սարքավորումը  փաթեթավորումից 

հանելուց  հետո  պետք  է  համոզվել,  որ  այն  չի  վնասվել 

տեղափոխման  ժամանակ:  Խնդիրների  դեպքում  կապ 

հաստատեք  մատակարարի  կամ  Ձեր  մոտակա  Վաճառված 

Ապրանքների  Սպասարկման  Ծառայության  հետ: 

Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս, 

փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի 

դրանք  հասանելի  չլինեն  երեխաներին.  Կա  շնչահեղձ 

լինելու  հավանականություն:  Սարքավորումը  չպետք  է 

միացված  լինի  հոսանքին  նախքան  տեղադրելը.  կա 

էլեկտրահարվելու  հավանականաություն:  Տեղադրման 

ընթացքում  համոզվեք  որ  սարքավորումը  չի  վնասել 

հոսանքի 

մալուխը. 

կա 

էլեկտրահարվելու 

հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն, 

երբ տեղադրումն ավարտել եք:

 

Չի  կարելի  սարքավորումը  տեղադրել  այնտեղ,  որտեղ 

այն կարող է ենթակվել ծանր պայմանների, ինչպիսիք են` 

վատ  օդափոխությունը,  5  °C  –ից  ցածր  և  35  °C-ից 

բարձր ջերմաստիճանը:

 

Սարքավումը  տեղադրելիս`  ստուգեք,  որպեսզի  չորս 

ոտիկները լինեն կայուն և հատակին նստած` կարգավորելով 

դրանք ինչպես հարկն է և ստուգեք, որպեսզի սարքավորումը 

լինի հարթ` օգտագործելով հարթաչափը:

 

Եթե  սարքավորումը  տեղադրվում  է  փայտե  կամ 

«լողուն» հատակին (մանրահատակ և լամինատե նյութեր), 

ապա  60  x  60  x  3  սմ  (առնվազն)  ֆաներայի  թերթիկն 

ամրացրեք հատակին, իսկ հետո սարքավորումը դրեք դրա 

վրա:

 

 

Ջրի ներհոսքի փողրակը միացրեք ջրամատակարարմանը` 

համաձայն  Ձեր  ջրամատակարարող  ընկերության 

կանոնակարգերի:

 

Միայն  սառը  ջրով  մոդելների  համար.  չի  կարելի 

միացնել տաք ջրամատակարամանը:

 

Տաք  ջրով  մոդելների  համար.  տաք  ջրի  ներհոսքի 

ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 °C-ը:

 

Լվացքի մեքենային կցված են տեղափոխման հեղյուսներ` 

տեղափոխման  ժամանակ  ներքին  հատվածը  վնասելուց 

խուսափելու 

համար: 

Նախքան 

սարքավորումն 

օգտագործելը`  անհրաժեշտ  է  հեռացնել  տեղափոխման 

հեղյուսները:  Դրանք  հեռացնելուց  հետո,  բացվածքները 

ծածկեք 4 պլաստմասսե պատիճներով:

Полезные видео

Характеристики

Оцените статью
tehnopanorama.ru
Остались вопросы?

Не нашли свой ответ в руководстве или возникли другие проблемы? Задайте свой вопрос в форме ниже с подробным описанием вашей ситуации, чтобы другие люди и специалисты смогли дать на него ответ. Если вы знаете как решить проблему другого человека, пожалуйста, подскажите ему :)

Задать вопрос

Часто задаваемые вопросы
Как посмотреть инструкцию к Indesit MSD 615?
Необходимо подождать полной загрузки инструкции в сером окне на данной странице
Руководство на русском языке?
Все наши руководства представлены на русском языке или схематично, поэтому вы без труда сможете разобраться с вашей моделью
Как скопировать текст из PDF?
Чтобы скопировать текст со страницы инструкции воспользуйтесь вкладкой "HTML"