Парогенераторы Centek CT-2301 - инструкция пользователя по применению, эксплуатации и установке на русском языке. Мы надеемся, она поможет вам решить возникшие у вас вопросы при эксплуатации техники.
Если остались вопросы, задайте их в комментариях после инструкции.
"Загружаем инструкцию", означает, что нужно подождать пока файл загрузится и можно будет его читать онлайн. Некоторые инструкции очень большие и время их появления зависит от вашей скорости интернета.

17
հորիզոնական դիրքով: Սեղմած պահեք գոլորշի արձակելու
կոճակը և սարքի տաքանալուց հետո սեղմեք ( ):
Կմեկնարկի ինքնամաքրման գործառույթը: Զգուշորեն թեքեք
արդուկը դեպի առաջ և հետ: Ինքնամաքրման ռեժիմում ջրի
սպառումը կազմում է 200 գ/րոպե: Ինքնամաքրումից հետո
չորացրեք սարքը: Դրա համար որոշ ժամանակ միացրած
պահեք այն (առանց գոլորշու)՝ հատակի ջուրը չորացնելու
համար: Անջատեք սարքը: Երբ հատակը սառչի, սրբեք այն
մի քանի անգամ ծալված խոնավ բամբակյա անձեռոցիկով
(երբեք մի օգտագործեք մաքրող սպունգեր կամ քիմիական
նյութեր):
ՆՇՈՒՄ:
Խորհուրդ է տրվում կատարել այս ընթացակարգը
ամիսը մեկ անգամ գոլորշիով արդուկի ծառայության
ժամկետը երկարացնելու համար: Եթե ձեր տարածքում
ջուրը շատ կարծր է կամ եթե արդուկելիս նկատում եք
կրաքարի նստվածք արդուկի հատակին, ապա ավելի
հաճախ օգտագործեք այս գործառույթը:
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
- Հզորությունը՝ 2800-3200 Վտ
- Լարումը՝ 220-240 Վ ~50/60 Հց
- Գոլորշու արձակումը՝
1-ին ռեժիմ՝ 30 գ/րոպե
2-րդ ռեժիմ՝ 65 գ/րոպե
Ինքնամաքրման ռեժիմ՝ 200 գ/րոպե
- Պոմպի ճնշումը՝ 5,5 բար
- Ջրի տարայի ծավալը՝ 1,5 լ
7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի
է առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և
հանձնել էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ
վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած
այն վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե
ապրանքը օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի
ավարտից հետո դիմեք ձեր մոտակա սպասարկման
կենտրոն՝ սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում
(2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։
Երաշխիքային և հետ-երաշխիքային սպասարկումն
իրականացնում է Կրասնոդարի «Լարինա-Սերվիս» ՍՊԸ
ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝ 8 (861)
991-05-42։ Հայաստանի Հանրապետությունում գնորդներից
հայցադիմումներ ընդունելու իրավասություն ունեցող և
ապրանքների վերանորոգումն ու սպասարկումը կատարող
կազմակերպության հասցեն և այլ տվյալները նշված են
https://centek.ru/servis կայքում:
№ ЕАЭС RU C-CN.АД07.В.03290/21 от 13.04.2021 г.
9 .
Ա Ր Տ Ա Դ Ր Ո Ղ Ի Ե Վ Ն Ե Ր Մ Ո Ւ Ծ Ո Ղ Ի Մ Ա Ս Ի Ն
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ տարածք ներմուծող ընկերություն՝
ԱՁ Ասրումյան Կ.Շ.
Հասցե՝
Ռուսաստան, 350912, ք. Կրասնոդար, Պաշկովսկի
բնակավայր, Ատաման Լիսենկո փողոց 23։ Հեռախոս՝ 8 (861)
2-600-900։
Характеристики
Остались вопросы?Не нашли свой ответ в руководстве или возникли другие проблемы? Задайте свой вопрос в форме ниже с подробным описанием вашей ситуации, чтобы другие люди и специалисты смогли дать на него ответ. Если вы знаете как решить проблему другого человека, пожалуйста, подскажите ему :)












