Массажеры Centek CT-2604 - инструкция пользователя по применению, эксплуатации и установке на русском языке. Мы надеемся, она поможет вам решить возникшие у вас вопросы при эксплуатации техники.
Если остались вопросы, задайте их в комментариях после инструкции.
"Загружаем инструкцию", означает, что нужно подождать пока файл загрузится и можно будет его читать онлайн. Некоторые инструкции очень большие и время их появления зависит от вашей скорости интернета.

14
7.
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է առանձնացնել
սովորական
կենցաղային
թափոններից և
հանձնել էլեկտրական
սարքերի ընդունման
հատուկ կետ վերամշակելու համար։
8.
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն վերջնական սպառողին
վաճառելու
ամսաթվից, եթե ապրանքը օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին խիստ համապա-տասխան:
Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք ձեր մոտակա
սպասարկման կենտրոն՝
սարքի հետագա շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու
համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում է
սերիայի համարում (2
և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։ Երաշխիքային և հետ-
երաշխիքային սպասարկումն իրականացնում է Կրասնոդարի
«Լարինա-Սերվիս»
ՍՊԸ ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝ 8 (861)
991-05-42։ Հայաստանի
Հանրապետությունում
գնորդներից հայցադիմումներ ընդունելու իրավասություն
ունեցող
և ապրանքների վերանորոգումն ու սպասարկումը կատարող
կազմակերպության
հասցեն և այլ տվյալները նշված են
https://centek.ru/servis
կայքում:
Ապրանքը ունի համապատասխանության սերտիֆիկատ:
9.
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
10.
Հասցե՝
Ռուսաստան, 350912, ք.
Կրասնոդար, Պաշկովսկի բնակավայր,
Ատաման Լիսենկո փողոց 23։ Հեռախոս՝ 8
(861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է` սկսած վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ երաշխիքային կտրոնով արտադրողը
հաստատում է այս սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝
-
հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի բնօրինակ
երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը, վաճառքի
ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և վաճառող ընկերության
ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ
յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը վերը նշված
փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում նշված տեղեկությունը
թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝
-
պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
-
հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում, մաքրում,
տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
-
մեխանիկական վնասվածքներ,
-
սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
-
օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ գործողություններ
սեփականատիրոջ կողմից,
-
սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
-
բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես նաև վաճառողից
և արտադրողից չկախված այլ պատճառներ,
-
կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը սարքի մեջ,
-
վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ չլիազորված անձանց
կողմից,
-
սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով (ծանրաբեռնվածությունը
գերազանցում է կենցաղային օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և կաբելային ցանցերին,
որոնք չեն համապատասխանում պետական տեխնիկական չափանիշներին,
-
ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց փոխարինումը
նախատեսված է կառուցվածքով և կապված չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ, էլեկտրասնուցման
տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ, գոտիներ, պայուսակներ,
ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ, վանդակներ, շամփուրներ,
փողրակներ, խողովակներ, խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք պարկեր,
ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
-
մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ համապատասխան
կամ սպառված մարտկոցների հետ,
-
կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ կուտակիչ մարտկոցներ
լիցքավորելու կանոնների խախտումների պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն սպառողի՝ գործող
օրենսդրությամբ սահմանված իրավունքների և որևէ կերպ չի սահմանափակում
դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց, ընտանի
կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի ապրանքի
կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված որևէ վնասի համար, եթե
դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և տեղադրման կանոններն ու
պայմանները չպահպանելու, սպառողի կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ
անզգույշ գործողությունների (անգործության), ֆորսմաժորային հանգամանքների
արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն մաքուր վիճակում (սարքի
վրա չպետք է լինեն սննդի մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և բնութագիրը առանց
նախնական ծանուցման:
Характеристики
Остались вопросы?Не нашли свой ответ в руководстве или возникли другие проблемы? Задайте свой вопрос в форме ниже с подробным описанием вашей ситуации, чтобы другие люди и специалисты смогли дать на него ответ. Если вы знаете как решить проблему другого человека, пожалуйста, подскажите ему :)












